News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 14-ին, ժամը 21:50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի թիվ 9 հասցեում գտնվող Ղ. Աղայանի անվան թիվ 63 հիմնական դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Շանթ» հեռուստաընկերության մոտ, բախվել են «Toyota Yaris» մակնիշի 18 ՕՏ 623 (վարորդ՝ 38-ամյա Հ. Մ.), «Mitsubishi Pajero» մակնիշի 70 DV 008 (վարորդ` 28-ամյա Է. Կ.) եւ «Mercedes CLK 430» մակնիշի 26 OO 039 (վարորդ` 35-ամյա Հ. Գ.) համարանիշերի ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mitsubishi Pajero» եւ «Mercedes CLK 430» մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները, բացել «Toyota Yaris» մակնիշի ավտոմեքենայի դուռը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Yaris» մակնիշի ավտոմեքենայից ինքնուրույն դուրս եկած ուղեւոր՝ 25-ամյա Հ. Հ.-ն եւ վարորդը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Հ. Հ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ վարորդի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ