News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հաքերային գլոբալ հարձակման համար մասնակի պատասխանատվություն են կրում տարբեր երկրների կառավարությունները, կարծում է Microsoft կորպորացիայի նախագահ Բրեդ Սմիթը:

«Մենք ականատես ենք եղել՝ ինչպես են խոցելիության մասին ԿՀՎ-ի տվյալները հայտնի դարձել WikiLeaks-ի շնորհիվ, իսկ հիմա Ազգային անվտանգության գործակալությունից առեւանգված նույնպիսի տվյալներն ամբողջ աշխարհում են հաճախորդների համար խնդիրներ ստեղծել»,- իր բլոգում գրել է Սմիթը:

«Կառավարությունների տրամադրության տակ եղած վնասատու ծրագրերը մեկ անգամ չէ, որ հասանելի են դարձել հրապարակային տարածքում, որից հետո լայնամասշտաբ վնաս են պատճառել»,- նշել է Microsoft-ի ղեկավարը: Նրա խոսքով՝ եթե դիտարկենք ըստ սովորական զինատեսակներին համարժեք սցենարների, ապա սա նման է նրան, եթե ԱՄՆ զինվորականներից հափշտակեին մի քանի «Տոմահավկ» հրթիռներ:

«Բոլոր երկրների կառավարությունները այս հարձակումը պետք է ընդունեն որպես սթափվելու ազդանշան»,- ասել է նա՝ պնդելով, թե ժամանակն է, որ կիբերտարածքի նկատմամբ նույնպիսի կանոններ կիրառվեն, ինչպիսին կիրառվում է սպառազինությունների նկատմամբ:

Ավելի վաղ ԵՄ-ի ոստիկանական ծառայության (Եվրոպոլ) տնօրենը հայտարարել է, որ վնասատու ծրագիրը, որը հայտնի է որպես WannaCrypt, WannaCry, Wana Decrypt0r 2.0 կամ WCry, 150 երկրներում առնվազն 200 հազար համակարգչի է վնասել: Վարակումների նոր ալիքը կարող է սկսվել մայիսի 15-ին, զգուշացրել է Սմիթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ