News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում մինչեւ այս պաը որեւէ գրավոր դիմում-բողոք չի ներկայացվել ոչ ԿԸՀ, ոչ էլ տարածքային ընտրական հանձնաժողովներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով, ասյօրվանից եւս ներկայացված է ժամկետ՝ դիմում-բողոքներ ներկայացնելու համար, այդ թվում վերահաշվարկի վերաբերյալ. «Երբ նման դիմումներ ստացվեն, բոլորը քննության առարկա կդառնան: Դիմումները կարող են ներկայացվել մինչեւ այսօր ժամը 18-ը եւ վաղն առավոտյան ժամը 9-11-ը: Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ բողոք դիմումների համար մեկ օր ավելի ժամկետ է նշանակված»:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը տեղի կունենա ընտրությունների 7-րդ օրը, այսինքն մայիսի 21-ին: Նա ասաց, որ ընտրությունների օրվա ընթացքում եղել են ահազանգեր, բոլորը փորձել են ուսումնասիրման առարկա դարձնել, որոնք կամփոփեն եւ կներկայացնեն: «Թե քանակական, թե բովանդակային առումով այդ հաղորդումներն աննախադեպ քիչ էին, բովանդակային առումով եւս դրանք վերաբերում էին առանձին դեպքերի, արտառոց ահազանգ չի ստացվել»:

Մուկուչյանի խոսքով, ոստիկանությունն ու դատախազությունը եւս զբաղվել են այդ խնդիրներով. իրավապահ մարմինները եւս արձագանքում են նման հրապարակումներին ու ահազանգերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ