News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը զգալի վնաս չի կրել գլոբալ կիբերհարձակման հետեւանքով: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Չինաստան կատարած այցի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մայիսի 12-ին, այսպես կոչված, շորթիչ վիրուսի օգտագործմամբ գլոբալ կիբերգրոհի է ենթարկվել աշխարհի 150 երկրների ավելի քան 200 հազար օգտատեր:

«Ինչ վերաբերում է այդ սպառնալիքների աղբյուրին, ապա, իմ կարծիքով, Microsoft-ի ղեկավարությունն ուղղակիորեն հայտարարեց այդ մասին: Ասացինն, որ այդ վիրուսի սկզբնաղբյուրն ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն են, Ռուսաստանն այստեղ ոչ մի կապ չունի»,- նշեց նախագահը:

Ավելի վաղ Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնրայթը հայտարարել էր, որ մայիսի 12-ի զանգվածային կիբերգրոհն առնչվել է աշխարհի 150 երկրների ավելի քան 200 հազար օգտատիրոջ: Avast հակավիրուսը մշակողները հաղորդել են WanaCrypt0r 2.0 վիրուսի օգտագործմամբ 57 հազար հաքերային հարձակման մասին: Ընկերության տվյալներով՝ վիրուսն առաջին հերթին տարածվել է Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Թայվանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ