News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների նախաձեռնությամբ եւ նրանց անմիջական մասնակցությամբ իմ եւ իմ դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի է ունեցել բռնություն:

Բռնությամբ հասցված մարմնական վնասվածքների պատճառով ես եւ Լիլիթ Դրամփյանը դիմել ենք բժշկական օգնություն ստանալու համար «Շտապ օգնություն» եւ «Արմենիա» բժշկական հիմնարկներ: Վերը նշված ծառայությունները արձանագրել են մեզ պատճառված մարմնական վնասվածքները ու դրանք ստանալու հանգամանքները, եւ այդ տեղեկատվությունը, համաձայն սահմանված կարգի, փոխանցել են համապատասխան իրավապահ մարմնին:

Բացի վերը նշվածից՝ ԶԼՄ-ները նույնպես հրապարակել են մեր նկատմամբ կատարված բռնությունը: Դեպքից անցել է ավելի քան 24 ժամ, սակայն իրավապահ մարմինների կողմից համապատասխան գործողություն կատարելու վերաբերյալ արձագանք չկա:

Ակնհայտ արտառոց դեպք է, երբ ուղեղի ցնցում ախտորոշմամբ մարդուն տեղափոխում են հիվանդանոց, եւ այդ մասին տեղեկացված իրավապահ մարմինը միջոցներ չի ձեռնարկում՝ իրականացնելու իր պարտականությունները` անցկացնելու հետաքննություն:

Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Եթե առկա է նման փաստի վերաբերյալ հայտարարություն, պետության պարտականությունն է` ի դեմս իրավապահ մարմնի կատարել համապատասխան հետաքննություն՝ օգտագործելով բավարար միջոցներ վերացնելու իրավունքի խախտումը:

Հայաստանի Հանրապետությունում անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից՝ խտրականությունն արգելվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ