News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի այգիներից մեկում մայիսի 15-ին արկղի մեջ մահացած հայտնաբերված երեխան արական սեռի է եղել, նախնական տվյալով՝ առավելագույնը մեկ օրվա ծնված: Այս մասին հայտնում են իրավապահ մարմիններում NEWS.am-ի աղբյուրները:

Դեռեւս պարզ չեն երեխայի մահվան հանգամանքները, ովքեր են նրա ծնողները եւ ինչպես է երեխան հայտնվել այնտեղ: Մեր տեղեկություններով, ոստիկանությունն այժմ ստուգում է ոչ միայն Հրազդանի, այլեւ Հայաստանի մյուս ծննդատներում հաշվառված ծնունդների ցուցակները, ինչպես նաեւ քննչական գործողություններ են իրականացվում Հրազդանի թաղամասերում եւ շրջակա գյուղերում երեխայի ծնողների հետքի վրա դուրս գալու համար:

 Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի՝ արդյոք երեխան մահացած է ծնվել, եթե ոչ, արդյոք մահը բռնության հետեւանք է:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանում խոտերի վրա արկղի մեջ դրված նորածնի դի կա: Նորածնի դին փաթաթված է եղել պոլիէթիլենային պարկով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ