ՀՀ  տրանսպորտի,  կապի  և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած մեծածավալ աշխատանքների  արդյունքում (Մ6) Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի  սահման  միջպետական նշանակության ավտոճանապարհի փլուզված հատվածում (Հաղպատի խաչմերուկ) երթևեկությունը միակողմանի վերականգնվել է:

Ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են: