Հայաստանի ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 17-ին մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող 34-ամյա Գրիշա Կարապետյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ էր: Նա ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 17-ին Հայաստանի ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում զինծառայող է մահացել: ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Դեպքի վայրի զննությամբ, ձեռնարկված անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանին հրազենային վնասվածքը պատճառվել է իր կողմից՝ իրեն ամրակցված ինքնաձիգով:





























