Հայաստանի դպրոցներում այսօր՝ մայիսի 26-ին, նշում են ավարտական դասարանների աշակերտների համար ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին զանգ»-ը (ֆոտոռեպորտաժ):
Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարաններն այս տարի ունեն 29.642 շրջանավարտ, իսկ ավագ եւ միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանները՝ 19.618 շրջանավարտ:
Նշենք, որ ավարտական եւ պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն հունիսի 2-23-ը:





























