Մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող 21-ամյա Արմեն Ռաֆիկի Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՊԲ լրատվական ծառայությունից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: