News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Վարչական դատարանում այսօր՝ մայիսի 26-ին, տեղի է ունենում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով նիստը:

Երբ Զարուհի Փոստանջյանը դատարանում ներկայացնում էր իր հայցադիմումնը, դատարանը թույլ չտվեց նրան շարունակել հայցադիմումի ընթերցումը: Զարուհի Փոստանջյանը, սակայն, նշեց, որ դատարանն իրավունք չունի ընդհատելու իրեն՝ նշելով, որ դատարանը պատվեր է կատարում:  Զարուհի Փոստանջյանին պաշտպանեց դատական նիստերի դահլիճում գտնվող նրա համակիրներից մի կին: Դատարանը որոշում կայացրեց դատական սանկցիա կիրառել նրա նկատմամաբ եւ դուրս հրավիրեց նիստերի դահլիճից: Սակայն, կինը չենթարկվեց դատարանի պահանջին: Նիստը նախագահող դատավորները ընդմիջում հայտարարեցին եւ հեռացան նիստերի դահլիճից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ խնդրելով անվավեր համարել ՀՀ ԿԸՀ-ի Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ 21.05.2017 թվականի թիվ 271-Ա եւ Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 21.05.2017 թվականի 272-Ա որոշումները եւ, որպես անվավերության հետեւանք, կիրառել Երեւանի ավագանու նոր ընտրությունների նշանակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ