News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված 21-ամյա Արմեն Հարությունյանը նշանված էր:  ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի ղեկավար Ռադիկ Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Արմենը մեկ ու կես ամիս առաջ էր նշանվել:

Համայնքի ղեկավարի խոսքով, Արմենն ու հայրը ծառայում էին նույն զորամասում, նա սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր:

«Այդ տունը 99 թվականին վառվեց, հիմա մի քիչ են ուղղակի վերանորոգել»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմեն Հարությունյանը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակիչ էր: Պայմանագրային զինծառայողը ծառայության էր անցել 8 ամիս առաջ: Նա ունի իրենից փոքր եղբայր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմանում մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող 21-ամյա Արմեն Ռաֆիկի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ