Ջավախքի Ախալքալաք քաղաքի շենքերից մեկում այսօր՝ հունիսի 9-ին, պայթյուն է տեղի ունեցել:
NEWS.am-ի տեղեկություններով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով՝ Ավետիսյաններին պատկանող բնակարանում: Պայթյունի հետեւանքով տուժել են ամուսիններ Սերգեյ եւ Սվետլանա Ավետիսյանները: Նրանք տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց: Տարեց ամուսինների վիճակը կայուն է: