News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Զինվորական հոսպիտալում այսօր պայմանագրային զինծառայող է մահացել: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Նարեկ Ջիվանի Մխիթարյանն առողջական խնդիրներ ուներ: Նա պարանոցի կիստայի վիրահատական միջամտության է ենթարկվել, սակայն զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Մահվան պատճառը դեռեւս պարզ չէ:

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Տաջիկստանի նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանին: Նախագահականում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել, ինչին հետեւել են հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունները:

Բանակցությունների արդյունքներով մի շարք երկկողմ համաձայնագրեր են ստորագրվել, իսկ երկու երկրների նախագահները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Էմոմալի Ռահմոնն այսօր եղել է նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

Ազգային ժողովի պատգամավորներն այսօր արյուն են հանձնել: Արյան դոնորի միջազգային օրվա առիթով արյունատվության ակցիան հենց խորհրդարանում կազմակերպել էր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը: Արա Բաբլոյանն ասում է՝ լավ օրինակ են ծառայում քաղաքացիների համար: Արյուն հանձնող Ազգային ժողովի նախագահը նաեւ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է տեղ գրավել իր կողքին: Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն ասում է՝ արյան դոնորների թիվը Հայաստանում քիչ է, դրա կարեւորության մասին քարոզելու կարիք կա:

Արմավիրի մարզի մի քանի գյուղերում այսօր կրկին լարված իրավիճակ է եղել:  Գյուղացիները փակել են Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի՝ Մրգաստան գյուղի խաչմերուկը: Բողոքում են երկու օր առաջ տեղացած կարկուտի հետեւանքները վերացնելու հարցում պետության աջակցության բացակայությունից: Նրանք պահանջում են 2 տարով սառեցնել բանկերից վերցրած վարկերի վճարումները, հակակարկտային կայաններ տեղադրել գյուղերում, սուբսիդավորել հողի, ջրի վարձը: Գյուղնախարարությունն արդեն հաշվարկում է կարկուտի հասցրած վնասի չափը, հետո կուսումնասիրեն նաեւ աջակցության վերաբերյալ գյուղացիների դիմումները: Իսկ որոշում կընդունեն՝ ելնելով բյուջեի հնարավորություններից:

Նախօրեին վթարի ենթարկված Մոսկվա-Երեւան երկուղու ավտոբուսի տուժած ուղեւորները Հայաստանի քաղաքացիներ չեն: Հունիսի 13-ի առավոտյան Վորոնեժի մարզում Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսը ջրատարն էր ընկել: Պատահարի հետեւանքով 3 մարդ է տուժել, այդ թվում՝ 2 երեխա: Պարզվում է՝ ուղեւորափոխադրում իրականացնող «Դը Ռոյալ Լիդեր» ընկերության տնօրենն այս տարվա մարտին նույն ավտոբուսի համար վարչական տույժի է ենթարկվել: Ավտոբուսը միջպետական ոչ կանոնավոր փոխադրումներ է իրականացրել օրենքով սահմանված պահանջների խախտմամբ:

Միաժամանակ, Ռուսաստանում խստացրել են ուղեւորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերահսկողությունը: Փակվել են մայրաքաղաք Մոսկվայից դեպի Ռուսաստանի այլ քաղաքներ, ինչպես նաեւ դեպի Երեւան ու Թբիլիսի ավտոբուսային մի շարք երթուղիներ: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից մինչեւ հիմա 168 ավտոբուս հանվել է երթուղիներից:

Արարատի մարզում տրանսպորտային խոշոր պատահար է տեղի ունեցել, Իրանի քաղաքացիներ են տուժել: 37-ամյա Ղոլամռասուլ Բարահուին Mercedes մակնիշի մեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, կորցրել է մեքենայի կառավարումը. ավտոմեքենան կողաշրջվել է: Պատահարի հետեւանքով վարորդն ու նրա 41-ամյա եղբայրը մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Մեքենան բարձված է եղել 10 տոննա գառան մսով:

Այսօր գործարկվել է Երեւանից «Զվարթնոց» օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին: Այն գործելու է շուրջօրյա, յուրաքանչյուր ժամը մեկ: Երթուղին գործարկելու հանձնարարականը վարչապետ Կարեն Կարապետյանինն է: Ավտոբուսները մեկնելու են Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից տարածքից: Փոխադրավարձը մեկ ուղեւորի համար 300 դրամ է:

Դոլարի վերելքը շարունակվում է, այսօր էլ փոքր-ինչ էժանացել է ռուբլին: Ամերիկյան արժույթի փոխարժեքն արդյունքում կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 540, ռուբլունը՝ 8 դրամ 46 լումա, ֆունտինը՝ 614 դրամ:

Հունիսի 15-ին շրջանների մեծ մասում տեղումներ են սպասվում, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը վաղը 5-6 աստիճանով կնվազի, հետո նույնքան կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ