News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան դարձել է արեւելաեվրոպական (բուլղարական ու սերբական) զենքի խոշոր պատվիրատու՝ ադրբեջանական Silk Way ավիաընկերության միջոցով։ Այս մասին գրում է բուլղարական «Տրուդ» թերթը։

2016-2017 թթ․ ընկերությունը 23 չվերթ է պատվիրել զենքը Ջիդա ու Էր Ռիադ մատակարարելու համար։ Ուղարկողները Բուլղարիայի Արսենալ ու Transmobile, Սերբիայի Yugoimport ու Ադրբեջանի CIHAZ զենքի գործարաններն էին։

Սաուդյան Արաբիան, սակայն, այդ ամենը իր համար չէր գնում՝ նրանք միայն արեւմտյան զենք են օգտագործոմ։ Սաուդյան Արաբիան պաշտոնապես ընդունում է, որ աջակցում է զինված ընդդիմությանը Սիրիայում ու Եմենում։

Նրանք ֆինանսավորում են զենքի մատակարարումները Հարավային Աֆրիկա, որտեղ շարունակվում են զինված հակամարտությունները ոսկու ու ալմաստի հանքերի վերահսկողության համար։

2017-ի ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 12-ը Silk Way-ը 2 չվերթ է իրականացրել Բաքու- Բուրգաս Ջիդա- Բրազավիլ երթուղով։ Չվերթի համար Սաուդյան Արաբիան է վճարել։

Բաքվից օդանավերը հակատանկային նռնակներ ու ականատետային լիցքեր են տեղափոխել, իսկ Բուրգասից՝ փամփուշտներ, նռնակներ, SPG-9, GP-25 հակատանկային զենքեր։ Այդ զենքերը իրաքյան բանակը հայտնաբերել է ԻՊ պահեստում Մոսուլում։ Սիրիայում ԻՊ-ի տարածած տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են իրենք օգտագործում SPG-9։ Իսկ փաստաթղթերում որպես ստացող Կոնգոյի հանրապետական գվարդիան է նշված։

Այդ գործարքներին մասնակցում է նաեւ ԱՄԷ-ն։

2016-ի փետրվարին ռազմական օդանավը երկինք է բարձրացել Բաքվից ու միջանկյալ վայրէջք կատարել ԱՄԷ-ում, որտեղ երկու խմբաքանակ զրահապատ մեքենաներ է բեռնել ու Lexus մեքենա։ Օդանավը վայրէջք է կատարել Հյուսիսային Սուդանում, իսկ հաջորդ օրը՝ Կոնգոյում։ Ուղակողը Safe Cage Armour Works FZ LLC-ն ՝ ԱՄԷ-ից, իսկ ստացողը Կոնգոյի հանրապետական գվարդիան։ Գործարքի համար վճարել է Սաուդյան Արաբիան։

 2016-ի փետրվարի 29-ին օդանավը հետ է վերադարձել ու Բուրգասից Բաքու տեղափոխել 53 տ 122 մմ լիցք D30-ի համար, 840 կգ RGM-2M դետոնատոր։ Ուղարկողը բուլղարական Transmobile-ն է, իսկ ստացողը Ադրբեջանի ՊՆ-ն։

 Նշված է, որ Ադրբեջանի ՊՆ-ն է ստացել այդ զենքը, որը իրականում չի ստացել։ Այս մասին են վկայում չվերթների թույլատվությունների մասին փաստաթղթերը։ 2015-ի մայիսի 6-ին Ադրբեջանի ՌՕՈՒ օդանավը իրականացրել է Բուրգաս- Ինջիրլիկ-Բուրգաս չվերթը, ավիացիոն սարքավորումներ տեղափոխելով Բուլղարիայից Թուրքիա։ Ստացող է նշված Ադրբեջանի ՊՆ-ն, բայց զենքը Ադրբեջան չի հասել ու բեռնաթափվել է թուրքական Ինջիրլիկ ավիաբազայում։

Բաքուն զենքի համար վերաբեռնման կետի դեր է կատարում։ Silk Way-ի չվերթների մեծ մասը Բաքվում կամ այլ օդանավակայանում մի քանի ժամով տեխնիկական վայրէջք են կատարում, մինչդեռ այդ նույն երթուղով այլ չվերթներ վառելիքի պաշարները լրացնելու կարիք չեն ունենում։ Հարց է ծագում, թե այդ դեպքում վառելիք լիցքավորելու ի՞նչ կարիք կա ։

Թե ինչու են նույն ապրանքով չվերթները Եվրոպայի ու Ասիայի միջեւ այդքան կանգառներ անում ու ինչու այդ զենքը չի հասնում իր նշանակության վայրին՝ Ադրբեջանի ՊՆ, փաստաթղթերը լռում են։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ