News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում շրջվել է վրական մանկական «Լամպիրեբի» պարային համույթի անդամներին փոխադրող ավտոբուսը: Դեպքը տեղի է ունեցել Գիրեսուն քաղաքի մոտակայքում: «Իմեդի» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով 38 մարդ է տուժել:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսը շրջվել է, երբ բոլոր ուղեւորները քնած են եղել: Ենթադրվում է, որ քնել է նաեւ վարորդը, ինչն էլ վթարի պատճառ է դարձել:

Տուժածների մեծ մասը երեխաներ են, նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Լուրջ վնասվածքներ է ստացել նաեւ համույթի պարուսույցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ