News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում, այսօր՝ հուլիսի 19-ին, ականի պայթյունից վիրավորված զինծառայող 29-ամյա Արթուր Զախարյանի վիրահատությունը լավ է անցել: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Նա նշեց, որ վիրահատել են զինծառայողի ոտքը, նրա վիճակն այժմ բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի զինված ուժերի Արարատի գնդի պայմանագրային զինծառայողներից մեկն այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է:

Այս առնչությամբ ՀՀ Քննչական ծառայությունից հայտնել էին հետեւյալը. «Ժամը 13.50-ի սահմաններում N զորամասի տարածքում պայմանագրային զինծառայողը մարտական երթուղուց շեղվել է եւ ստացել բեկորային վնասվածք ոտքի սրունքի շրջանում: Նա անմիջապես տեղափոխվել է բժշկական կենտրոն եւ բուժօգնություն է ստանում: Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը, քննություն է տարվում, հանգամանքները պարզվում են»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ