News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Խոշոր հրդեհ, այս անգամ մայրաքաղաքում:  Ժամը 13:00-ից փրկարարները փորձում էին մարել «Նաիրիտ» գործարանի արտադրամասերից մեկում բռնկված հրդեհը: Հրդեհն այնքան մեծ էր, որ ծուխը տեսանելի էր մայրաքաղաքի գրեթե բոլոր ծայրերից: Առաջին մտահոգությունը, որ առաջ եկավ հրդեհից հետո՝ որքանով է քիմիական գործարանի հրդեհը վտանգավոր քաղաքացիների առողջության համար: ԱԻՆ-ն այս հավանականությունը միանգամից բացառեց. քաղաքացիների առողջությանը վտանգ չի սպառնում, թեեւ խորհուրդ տվեց ապահովության համար փակ պահել պատուհանները:

Այնուամենայնիվ, հրդեհը լուրջ խնդիրներ է առաջացրել հրշեջների համար: Ժամը 21:00-ի դրությամբ դեռեւս չէր հաջողվել մարել այն: Գլխավոր հարցը, թե ինչից է բռնկվել հրդեհը, դեռեւս անպատասխան է մնում: ԱԻՆ-ը մի քանի ուշագրավ վարկած ունի:

Ստեփանակերտի հոսպիտալում նախօրեին մահացել է օգոստոսի 23-ին հակառակորդի կրակոցից վիրավորված Արտակ Բիշարյանը:  Պայմանագրային զինծառայողը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սան էր, 4 տարի ծառայում էր Արցախի զինված ուժերում: 26-ամյա զինծառայողը Շիրակի մարզի Հոռոմ գյուղից, սոցիալապես անապահով ընտանիքից:

Նախորդ շաբաթ Սոչիում Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Արցախում խաղաղապահների տեղակայման հարց չեն քննարկել: «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն անդրադարձել է այս թեմայի շուրջ քննարկումներին: Նախագահի խոսքով, հանդիպման օրակարգում խաղաղապահների հարցը չի եղել, ավելի Արցախի հարցը գրեթե չի քննարկվել:

Փոխարենը Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները հիմնականում անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների տարբեր ոլորտներին: Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումն է, այլեւ Եվրամիության հետ գործընկերությունը: Սերժ Սարգսյանը ծիծաղելի է անվանել այն խոսակցությունները, թե 2013թ.-ին, երբ Հայաստանը ԵՏՄ-ին միանալու որոշումը կայացրել է մեկ գիշերվա մեջ եւ որ դա պարտադրված որոշում է եղել: Նախագահը բացատրել է՝ ԵՏՄ-ն դեմ չէր Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրին, իսկ Եվրամիությունը բացառում էր Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի շուրջ ստեղծված տնտեսական կառույցին: Այնուամենայնիվ, Եվրամիության հետ համագործակցության էջը փակված չէ: Սերժ Սարգսյանը նույնիսկ հրապարակել է եվրոպական ընտանիքի հետ գործընկերության նոր համաձայնագրի ստորագրման ժամկետը:

Բազեականները Սերժ Սարգսյանին հետաքրքրվել են՝ ինչպիսին է տեսնում Հայաստանը 20-30 տարի հետո: Մարզերը նույնքան զարգացած կլինեն, որքան Երեւանը. Հայաստանի ապագա տեսլականն է ներկայացրել Սերժ Սարգսյանը:

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին այսուհետ կարող են տեսակցության գնալ ընտանիքի անդամները: Դատարանն այսօր բավարարեց Բաբայանի պաշտպանի միջնորդությունն ու հանեց տեսակցությունների արգելքը:

Սամվել Բաբայանը շարունակում է հերքել իրեն առաջադրված մեղադրանքը: Նա այսօր կրկին հայտարարել է, որ գործը սարքված է, պարզապես իրեն ձերբակալելու խնդիր է դրված եղել: Որպես ապացույց՝ նա մատնանշել է գործում առկա բացերը, օրինակ, ո՞վ է այն անձը, որը, ըստ գործի նյութերի, «Իգլան» Վրաստանից տեղափոխել է Հայաստան եւ փոխանցել իրենց: Դատական հաջորդ նիստը կկայանա մեկ շաբաթից:

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 10 օրական երեխա է մահացել: Փոքրիկը ծնվել էր օգոստոսի 13-ին  սրտի բնածին արատով եւ թոքերի անբավարարությամբ: Օրեր անց երեխան տեղափոխվել էր Նորքի սրտաբանական կլինիկա, որտեղ էլ օգոստոսի 22-ին մահացել էր: Կատարվածի մեջ հարազատները մեղադրում են հղիությունը հսկած բժշկուհուն՝ նշելով, որ հղիության ընթացքում անհրաժեշտ հետազոտություններ չեն արվել, ինչը թույլ կտար ձեռնարկել վաղաժամ ծննդաբերության դեպքում կատարվող անհրաժեշտ բուժումները: Նորածնի հայրը NEWS.am-ին պատմել է, որ ծննդաբերությունից հետո էլ պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել, ինքը ստիպված է եղել 3 օրական որդուն սեփական մեքենայով տանել այլ կլինիկա հետազոտման: Հիվանդանոցն առայժմ պաշտոնապես չի արձագանքել այս մեղադրանքին:

Դոլարի ու եվրոյի վերելքը շարունակվում է,  աճել է նաեւ ռուբլու փոխարժեքը: Դոլարի փոխարժեքն օգոստոսի 28-ին կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 571, ռուբլունը՝ 8,10 դրամ, դրամ 19 լումա, ֆունտինը՝ 617 դրամ:

Հանրապետությունում վաղվանից սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:  Օգոստոսի 29-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Մայրաքաղաքում օգոստոսի 29-ի գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ