News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սահմանամերձ գոտում լրտեսական ցանցի գործով հետաքննությունը շարունակվում է։ haqqin.az-ը հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Իլհար Մուսաեւը։ 

Նրա խոսքով՝ գործի առթիվ հետաքննությունը դեռ ավարտված չէ։ Հետաքննությունը վարում է Ադրբեջանի ռազմական դատախազությունը։

Հիշեցնենք․ խոսքը ակնհայտորեն շինծու  «լրտեսական» գործի մասին է։ 2017-ի մայիսին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, ՆԳՆ-ն, Պաշտպանության նախարարությունն ու Պետական անվտանգության ծառայությունը հայտնել էին, որ «զինծառայողների եւ քաղաքացիական անձանց խումբը, նյութական շահերից ելնելով, դավաճանել է Ադրբեջանին՝ սերտորեն համագործակցել թշնամու հետախուզության հետ՝ թշնամական կողմին պարբերաբար փոխանցելով պետական գաղտնիք պարունակող տեղեկություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ