News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները փաստաբաններին կալանավորելու թույլտվություն են տվել։ Նրանք պաշտպանում են հացադուլ հայտարարած երկու ուսուցչի։ Թույլտվությունները տրվել են ուսուցիչների դատավարությունից մի քանի օր առաջ (դատավարությունը հինգշաբթի տեղի կունենա), փոխանցում է Reuters-ը։

Գրականության պրոֆեսոր Նուրի Գյումլենը եւ տարրական դպրոցի ուսուցիչ Սեմիհ Օզական արդեն 6 ամիս ՝ հացադուլ են հայտարարել այն բանից հետո, երբ անցյալ տարվա հուլիսին հեղաշրջման ձախողված փորձից հետո զանգվածային հալածանքների ենթարկվելով՝ գործազուրկ էին մնացել։ Բժիշկների խոսքով՝ երկու մանկավարժներն էլ ողջ են մնացել, սակայն նրանց առողջական վիճակը թույլ է գնահատվում։

Ուսուցիչները, ահաբեկչության մեջ մեղադրվելով, կալանավորվել էին մայիսին։

Այսօր Թուրքիայի իշխանությունները 18 փաստաբանի կալանքի թույլտվություն են տվել․ նրանք բոլորն աշխատում են ուսուցիչների շահերը ներկայացնող երկու իրավաբանական ընկերություններում։

Ոստիկանները խուզարկություններ են անցկացրել Անկարայում եւ Ստամբուլում գտնվող ընկերությունների գրասենյակներում եւ ձերբակալել 10 փաստաբանի։ Մյուս 8-ի նկատմամբ հետախուզում են հայտարարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ