News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը կարող է ազդել կոռուպցիոն սկանդալի գործով Ադրբեջանի նկատմամբ հետաքննության ընթացքի եւ արագության վրա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փորձագետ Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով փողեր լվանալու եւ եվրոպացի պատգամավորներին կաշառելու հետ կապված Ադրբեջանի շուրջ ծավալված սկանդալը։

Սակայն փորձագետը կողմը կասկած հայտնեց, որ հայկական կողմը՝ մասնավորապես ԱԳՆ-ն, կզբաղվի դրանով։ «Իհարկե, նրանք կարող են։ Բայց արդյոք որեւէ բան կձեռնարկե՞ն։ Չեմ կարծում։ Ներեցեք, բայց հայկական դիվանագիտության վերաբերյալ ես չէի ցանկանա մեկնաբանություններ տալ, քանի որ այն ինչ-որ բան ձեռնարկելու ընդունակ չէ, եւ ես նրանից պարզապես սպասելիքներ չունեմ»,-ասաց փորձագետը։

Միաժամանակ մեկնաբանելով սկանդալի հետ կապված ադրբեջանական կողմի պաշտոնական դիրքորոշումը, որ Բաքուն կրկին «կարողացել է» ամեն ինչում «հայկական հետք» տեսնել՝ Ստեփան Սաֆարյանն արձանագրեց, որ նման հայտարարություններով Ադրբեջանի իշխանությունները փորձում են իրենց մեղավորությունը հերքել՝ հայկական կողմին որպես չարիք ներկայացնելով եւ դրանով հանդերձ էլ ավելի վախեցնելով սեփական հասարակությանը։

Հիշեցնենք, որ Guardian-ի տվյալներով՝ Ադրբեջանի իշխող վերնախավը ավելի քան 16 հազար վճարումներ է իրականացրել 2012-2014 թթ։ Այդ գումարների որոշ մասը վճարվել է քաղաքական գործիչների ու լրագրողների՝ Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատությունները նվազեցնելու ու երկրի համար դրական վարկանիշ ստեղծելու համար։

Ըստ պարբերականի՝ Ադրբեջանի իշխանությունները գաղտնի սխեմայի միջոցով 2․9 մլրդ դոլար են «լվացել» բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով։ Բանկային փաստաթղթերը փոխանցվել են դանիական Berlingske թերթին, OCCRP կազմակերպությանը, Guardian –ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ