News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելը  խախտում է ԱՄՆ օրենքը եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի նկատմամբ ավտոմատ կերպով պատժամիջոցների սահմանում ենթադրում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հղված նամակում հայտարարել է դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը, փոխանցում է  Politico-ն։

Սենատորը զգուշացնում է, որ Անկարայի Անկարայի կողմից Ս-400-ներ գնելը խախտում է Ռուսաստանի դեմ կոնգրեսի պատժամիջոցները ։  Օրենքի համաձայն՝ պատժամիջոցները տարածվում են «բոլորի վրա, ովքեր գործարք են կնքում ՌԴ-ի պաշտպանական կամ հետախուզական բնագավառների հետ»,-գրում է Քարդինը։ 

«Այդ պարտադիր պատժամիջոցները ապագայում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների վրա Ռուսաստանի հարձակումը զսպելու Միացյալ Նահանգների պարտավորվածությունն է»,-ասվում է Քարդինի՝ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին եւ Ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինին ուղղված նամակում։

«Ցավոք, որպես ԱՄՆ դաշնակից՝ Թուրքիան այս կրիտիկական պահին Մոսկվայի կողքին է»,-հավելել է Քարդինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ