Բելգիացի սենատոր Ալան Դեստեքսը հրաժարական է տվել ԵԽԽՎ–ում իր անդամությունից՝ OCCRP լրագրողական ցանցի հետաքննության ֆիգուրանտ դառնալու պատճառով։ Գործը վերաբերում էր Ադրբեջանից 2012-2014թթ. փողեր լվանալու նպատակով 2.9 մլրդ դոլար դուրս բերելուն։
contact.az–ի փոխանցմամբ՝ Դեստեքսը Ադրբեջանից ֆինանսավորում էր ստանում Բելգիայում իր ոչ կոմերցիոն ասոցիացիայի համար։ Ընդ որում, Դեստեքսը ԵԽԽՎ–ում Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով զեկուցողն էր։ Նրա գործունեությունն առաջ էր բերել տեղացի եւ միջազգային իրավապաշտպանների քննադատությունը։
Նրա զեկույցը պետք է ներկայացվեր ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանին։ Սակայն շաբաթ օրը Դեստեքսը հրաժարական է տվել՝ բողոքելով իր վրա «հարձակումներից»։
«Այս քաղաքականացված վեհաժողովում ներկայումս քննարկումը կենտրոնացած է իմ անձի վրա, այլ ոչ թե զեկույցի բովանդակության»,– Դեստեքսի խոսքը մեջբերում է բելգիական մամուլը։