News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Ստամբուլցի հայ գործարար Տիգրան Ալթունը մտադիր է Հայաստան բերել մեծ գործարարների պատվիրակություն: Այս մասին նա հայտարարել է NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում: Պատվիրակությունը բաղկացած կլինի Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների ասոցիացիայի (TUSIAD) անդամներից:

Ավելի վաղ թուրք ձեռնարկատերերը եկել էին Հայաստան (USAID 2010-12 ծրագրի շրջանակներում), բայց նրանք փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ էին: Այս անգամ Հայաստան առաջին անգամ պետք է խոշոր բիզնես տեղափոխվի:

Թուրք ձեռնարկատերերը կարող են շահագրգռված լինել Ռուսաստան եւ Եվրասիական միության այլ երկրներ առանց մաքսային վճարների արտահանման հնարավորությամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ում GSP համակարգի միջոցով արտոնյալ մաքսային սակագներով, որոնք վերաբերում են Հայաստանին:

Իհարկե, Եվրամիության դեպքում, թուրքական բիզնեսն ունի նաեւ իր կապերը Ռուսաստանի հետ։  Սակայն այսպես, թե այնպես՝ խոշոր բիզնեսմեններին ավելի ուրախ ընդունում են փոքր երկրները. այնտեղ նրանց ներդրումներին ավելի մեծ նշանակություն են տալիս։

«Մեր նպատակը՝ Հրանտ Դինքի հիմնադրամի նպատակն այն է, որ թուրքական բիզնեսի համար շահավետ լինի Հայաստանում աշխատելը։ Այս դեպքում հենց իրենք կդիմեն կառավարությանը եւ կասեն՝ «Կարգավորեք ձեր հարաբերությունները Հայաստանի հետ, մենք պետք է այնտեղ հանգիստ աշխատենք»,-ասել է Ալթունը։

Այժմ Ալթունը տնտեսական մասով պատասխանատու հայ պաշտոնյաներից հետաքրքրվում է, թե ով կարող է թուրքական կողմի հարցերին պատասխանել։

«Եթե գործարար աշխարհի մարդիկ գան եւ չստանան իրենց հարցերի պատասխանները, ապա նրանց գալն իմաստ չի ունենա։ Դրա համար պետք է պատրաստ լինել բոլոր հարցերին»,-նկատել է  Ալթունը։

Ընդ որում, նպատակ կա նաեւ Թուրքիայի հայերին Հայաստան բերելու։ Այսպիսով՝ ավելի հեշտ կլինի գործնական հարաբերություններ հաստատել, քանի որ չնայած իրենք ապրում են նույն քաղաքում, սակայն քիչ են շփվում իրար հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի բոլոր հիմնական նախապայմանները բավարարել ենք, մեկն էլ շուտով կբավարարենք. Սուրեն Սարգսյան
Թուրքիան մեր առջև մշտապես դրել է մի շարք նախապայմաններ: Ցեղասպանության միջազգային ճանաչումից...
Զախարովա․ կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երեւանի եւ Անկարայի միջեւ միջնորդական աջակցության համար
Մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ հետագայում եւս նպաստել դրան․․․
«Ժողովուրդ». Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը կհանվի
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ արդյոք դրական էֆեկտ ունեցել է, թե ոչ, պատգամավորն արձագանքեց՝ նշելով, որ դա պարզելու համար խորը վերլուծություն...
Մոսկվային տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը. ԱԳՆ
Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը…
Այսօր արդեն Փաշինյանի ԱԳ նախարարն է հայտարարել, որ Թուրքիան նոր նախապայման է առաջադրել՝ միջանցք. Պատգամավոր
Բոլորը հասկացել են, թե ովքեր են Հայաստանում իշխանություն զբաղեցնողները և օգտվելով առիթից ով, ինչպես կարողանում է…
Թուրքիայի նախկին վարչապետը «խորհուրդ է տալիս» Հայաստանին կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ
Հայաստանն այլ ելք չունի՝ Թուրքիայի հետ կապերը նորմալացնելուց բացի...
Ամենաշատ