News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ածուխով նկարված մերկ կնոջ դիմանկարը, որը Ֆրանսիայի թանգարաններից մեկի հավաքածուում պահվել է 150 տարուց ավելի, կարող է լինել Մոնա Լիզայի նկարի էսքիզը, կարծում է արվեստի ֆրանսիացի փորձագետը:

Նախկինում կարծում էին, որ կնոջ դիմանկարը, որ հայտնի է Մոնա Վաննա անունով, ստեղծվել է Լեոնարդո դա Վինչիի ստուդիայում, փոխանցում է BBC-ն:

Այժմ փորձագետները խոսում են այն մասին, որ հնարավոր է՝ նկարիչն ինքն է աշխատել 2 նկարների վրա էլ: Լուվրում կատարված փորձաքննությունից հետո կարծիք են հայտնել, որ մերկ կնոջ նկարը, «համենայնդեպս՝ մասնակի», նկարել է ինքը դա Վինչին:

1862 թվականից այս նկարը գտնվել է Կոնդեի թանգարանի Վերածնունդի դարաշրջանի արվեստի հավաքածուում: Լուվրի վերականգնող փորձագետ Բրունո Մոտենը հաստատել է, որ նկարը «շատ բարձր որակ» ունի եւ ստեղծման ժամանակով համընկնում է Լեոնարդո դա Վինչիի կյանքի տարիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ