News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Թուրքիայից ստացել է Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ մատակարարման պայմանագրով նախատեսված ավանսը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

«Պայմանագիրն ուժի մեջ է մտել, ավանսը վճարվել է։ Կոնկրետ ժամկետների մասին դեռեւս ոչինչ չեմ կարող ասել»,– հայտարարել է Կոժինը։

Նա նաեւ նշել է, որ պայմանագրի շրջանակում թուրքական կողմին տեխնոլոգիաներ փոխանցել չի պլանավորվում։ «Դեռեւս խոսքը միայն մատակարարումների մասին է»,– նշել է ՌԴ նախագահի խորհրդականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ