News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բռնապետերը սիրում են իրենց մեթոդներն ու մարտավարությունը օգտագործել նաեւ իրենց երկրների սահմաններից դուրս: Նրանցից մեկն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Այս մասին իր խմբագրականում գրում է ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը:

Հեղինակները հիշեցնում են, որ Վրաստանում առեւանգելուց մի քանի ամիս անց, լրագրող Աֆղան Մուխթարլին դեռ բանտում է գտնվում: «Պարոն Ալիեւը ավտորիտար առաջնորդի մեթոդները հեշտությամբ տեղափոխեց այլ երկիր` Վրաստան: Եվրոպական խորհրդարանը դատապարտող փաստաթուղթ ընդունեց, սակայն նման վարքագիծը միջազգային սուր հանդիմանության չհանգեցրեց , որին այն արժանի էր:

Պետդեպարտամենտը հակիրճ հայտարարությամբ նշեց, որ «մտահոգված է առեւանգման մասին հաղորդագրություններով»: Նման արձագանքը Ալիեւի համար վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ում նախագահ Թրամփի գլխավորությամբ, անտարբեր են մարդու իրավունքների նկատմամբ»,-նշվում է հոդվածում:

Հեղինակը գրում է, որ բռնատերերը սիրում են փոխանակել մեթոդներն ու մարտավարությունները, ճնշում գործադրել արտերկրյա հասարակական կազմակերպությունների վրա, զգուշացնել «ամեն ծառի հետեւում թաքնված գործակալներին», խեղդել համացանցում խոսքի ազատությունը:

«Պարոն Ալիեւն այնքան լավ է տիրապետում ոչ լիբերալ գործիքներին, որ կարող է բռնապետության սեմինար անցկացնել: Ցավոք, լսարաններն արդեն լրացված են»,-գրում է հեղինակը:

Նրանք շեշտում են, որ Վրաստանը պետք է հնարավորինս շուտ խոստովանի, իսկ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատի Մուխթարլիին: «Լավ կլիներ, եթե ավելի շատ կառավարություններ դատապարտեին Ալիեւի տհաճ հնարքները: Սա կարող է սահմանափակել բռնապետների հասանելիությունը», - ամփոփում է հոդվածի հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ