News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանը բալիստիկ հրթիռներ է փորձարկում, որպեսզի բարելավի դրանց ճշգրտությունը, այլ ոչ թե միջուկային զենքի նպատակով, որին դա պետք չէ։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Զարիֆը  Newsweek-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ բալիստիկ հրթիռներն անհրաժեշտ են երկրի պաշտպանության համար եւ հարմարեցված չեն միջուկային զենքին։

«Մենք կշարունակենք փորձարկել հրթիռները, քանի որ ուզում ենք բարելավել դրանց ճշգրտությունը։ Եթե հրթիռը միջուկային զենքի համար է նախագծվում, նրան ճշգրտություն պետք չէ»,- ասել է Զարիֆը՝ նշելով, ,որ հրթիռները նախատեսված են ոչ միջուկային մարտագլխիկների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ