News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Բրիտանիայում 2-ամյա աղջնակը ցուցմունք է տվել բռնարարի դեմ: Որ երեխան չվախենա խոսել անծանոթների հետ, դատական միջնորդների հատուկ խումբ է գործի դրվել: Փոքրիկը կարտոնե տիկնիկի վրա ցույց է տվել, թե ինչ է իր հետ արել բռնաբարողը:

Ինչպես գրում է The Guardian-ը, դատական գործընթացում ընդգրկված փորձագետները արդարացված են համարել այդքան փոքր տուժողի ցուցմունքը, քանի որ մեղադրյալը իր մեղքը ընդունել է մինչեւ դատարանի առաջ կանգնելը: Ավելի վաղ այդ տղամարդը 10 տարվա ազատազրկման էր ենթարկվել երեխայի հանդեպ սեքսուալ ոտնձգությունների համար:

Երեխայի հարցաքննությունն անցկացրել են ոստիկանները, որոնց օգնել է Արդարադատության նախարարության միջնորդների ռեեստրից հատուկ մասնագետը: Հարաբերությունների հարցում այդպիսի մասնագետները օգնում են իրավապահ մարմիններին անչափահաս ականատեսների եւ մեծահասակների հետ փոխհարաբերություններում, որոնք հաղորդակցման խնդիրներ ունեն:

Այս դեպքում միջնորդը ոստիկաններին խորհուրդ է տվել՝ ինչպես խոսել երկու տարեկան երեխայի հետ, որը վախենում է օտարներից եւ կառչում է իր ծնողներից: Այդ խորհուրդների շնորհիվ աղջնակը դադարել է վախենալ եւ սկսել է խոսել միջնորդի ու ոստիկանների հետ: Պատասխանելով պարզ հարցերի՝ նա տվել է կասկածյալի անունը եւ պատմել է՝ ինչ է տեղի ունեցել իր հետ ցուց տալով դա կարտոն տիկնիկի վրա:

Բրիտանական լրատվամիջոցները մեղադրյալի եւ յուրահատուկ գործընթացում ներգրավված ոստիկնանների անունները չեն հայտնում, որ պաշտպանեն երեխայի անձը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում բանդիտների միջեւ բախումներում երեք մարդ է սպանվել
Հանցավոր խմբավորումների միջեւ բախումների ժամանակ առնվազն երեք զինված բանդիտ է զոհվել…
Գանայում պաստորը հայտնել է, որ կատարել է ավելի քան 600 ծիսական սպանություններ
Զոհերի մեծ մասը երեխաներ էին, որոնց իրեն են փոխանցել բժիշկները եւ բուժքույրերը, որոնք եղել են Սատանայի հետեւորդները…
«Մեղադրողը ոնց որ զապիս արած լինի». գողության փորձի մեջ մեղադրվողի հայրը պնդում է՝ որդու դեմ «զակազ կա»
Որդուս մեղադրում են ապօրինի բնակարան մուտք գործելու, գողության փորձի մեջ, բայց դա էլ իրենց գլխին սարքում են...
Լարված մթնոլորտ Էջմիածնի դատարանում. ամբաստանյալի հայրը հայհոյեց մեղադրողին
Խալաթյանի եւ Դանիելյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց...
Վրաստանում «գողական աշխարհի» հետ կապի համար 10 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածներին 7-10 տարվա ազատազրկում է սպառնում...
Արարատի նախկին մարզպետը հայտնել է, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին 60 հազար դոլար կաշառք է տվել
Հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ. քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ...
Ամենաշատ
Partner news