News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարը հոկտեմբերի 10-ին՝ Առողջապահության համաշխարհային օրը, հրաժարվել է ընդունել «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչներին եւ քաղաքացիներին, որոնք աշխատում են այս ՀԿ–ի հետ։ Այս մասին հոկտեմբերի 13-ին լրագրողներին ասել է կազմակերպության նախագահ Կարինե Թուխիկյանը։

Նրա խոսքով՝ արդեն մեկ տարի շարունակ իրենց կազմակերպությունը պայքարում է «Զիպրեքսա» դեղամիջոցով ամբուլատոր բուժման՝ պետության կողմից կասեցված ծրագիրը վերականգնելու համար, որից 300 մարդ էր օգտվում։ «Այդ ծրագիրը գործում էր 2 տարի՝ 2015 եւ 2016 թվականներին։ Փետրվարի վերջից այս ծրագիրը փակվել է։ Առողջապահության նորանշանակ նախարար Ալթունյանն էլ չի վերականգնել այս ծրագիրը՝ ասելով, թե բյուջեում գումար չկա, պետք է տնտեսել»,– պարզաբանեց Թուխիկյանը։

ՀԿ նախագահը նշեց, որ ծրագրի կասեցման պահից սկսած՝ արդեն հիվանդների շրջանում մահվան 2 դեպք է գրանցվել։ Նրանք ինքնասպան են եղել։ Միաժամանակ, նրա հավաստմամբ, դեղամիջոցի օգտագործման պահին հիվանդների առողջական վիճակը էապես բարելավվել էր։

Կարինե Թուխիկյանը հայտնեց, որ պացիենտների մոտ 40-45 տոկոսը Հայաստանի տարբեր մարզերում է բնակվում, եւ նրանք հնարավորություն չունեն պարբերաբար մայրաքաղաք գալ հատուկ բուժհաստատություններում բուժում ստանալու համար։

Ընդ որում, ՀԿ նախագահը նշեց, որ հիվանդների մեծ մասը քաղաքացիներ են, որոնք տարբեր տարիների ծառայություն են անցել ՀՀ ԶՈւ շարքերում եւ տուն են վերադարձել լուրջ հոգեկան շեղումներով։ Ավելին՝ հիվանդների ճնշող մեծամասնությունն անապահով ընտանիքներից է եւ չի կարող իրեն թույլ տալ մշտապես դեղամիջոց գնել, քանի որ 28 ամպուլան տարբեր գնահատականներով արժի 36-75 հազար դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ