News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում խորհրդակցական ժողով է տեղի ունեցել` Վանի ամրոցում և հին Վան քաղաքում իրականացվող պեղումների վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը։

Աղբյուրի համաձայն, ժողովի ժամանակ ներկայացված զեկուցումներում շեշտվել է այս աշխատանքների կարևորությունը` Թուրքիայում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:

«Արեւելյան Անատոլիայի զարգացման գործակալության» շենքում կայացած ժողովին ելույթ ունեցած գործակալության գլխավոր քարտուղար Հալիլ Իբրահիմ Գյուրայը նշել է. «Անընդհատ ասում ենք, թե «Վանը քաղաքակրթությունների քաղաք է», բայց միայն ասելը բավարար չէ: Պետք է այդ քաղաքակրթությունները մեջտեղ հանվեն: Մեր նպատակն է հին Վան քաղաքի բացահայտումը: Մեր կազմակերպությունն աջակցում է այս գործին: Պեղումները կատարող խումբը լավն է: Շարունակում ենք համակարգված կերպով աշխատել նրանց հետ: Այլևս կոնկրետ քայլեր կատարելու ժամանակն է: Վանում շատ լուրջ գանձարան ունենք»:

Այնուհետև ելույթ է ունեցել դոկտոր Էրքան Քոնյարը, որը լուսանկարներ ցույց տալով` ներկայացրել է 2002 թ. մինչ օրս իրականացվող պեղումների ընթացքը: Նա մասնավորապես հայտնել է, որ աշխատանքները պետք է փուլերով կատարվեն, և որ թուրքական 5 համալսարաններից 12 գիտնականներ են մասնակցում դրանց: Նա նաև նշել է, որ աշխատանքների ընթացքում օգտվել են անգլիական և ամերիկյան արխիվներից ու Ստամբուլի համալսարանի գրադարանից, ինչպես նաև` 5-րդ դարի հայկական աղբյուրներից: Էրքան Քոնյարը նաև հայտնել է, որ ուսումնասիրվող տարածքում առկա են մի շարք եկեղեցիներ և շեշտել. «7 եկեղեցի կա այնտեղ: Դրանցից մեկն անպայման պետք է վերականգնենք: Պետք է շեշտ դրվի նաև բազմամշակութայնության վրա: Միգուցե վերականգնվելիք եկեղեցում նաև կրոնական արարողություններ կատարվեն: Դա կարող է անել թանգարանի տնօրինությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ