News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Թուրքիան սկզբունքային համաձայնության են եկել դեկտեմբերի 1-ից ռուսական շուկա թուրքական լոլիկների մատակարարման հարցով։ Այս մասին ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Սկզբունքորեն որոշում է կայացվել այն մասին, որ հիմա պետք է նորմատիվ–իրավական բազա պատրաստել, որպեսզի դեկտեմբերի 1-ից 4 ձեռնարկությունների թույլատրվի 50 հազար տոննա ծավալով լոլիկ մատակարարել»,– ասել է Նովակը։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտնել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները ազդում են թուրքական լոլիկների մատակարարումների վերսկսման մասին Ռուսաստանի որոշման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ