News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թրամփի վարչակազմը պետք է օգտագործի Մագնիտսկու օրենքը Ադրբեջանում մարդու իրավունքների եւ կոռուպցիայի խախտումները պատժելու համար:

Այս մասին ասվում է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի եւ ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության հարցերով նախկին օգնական Դեվիդ Քրամերի The American Interest-ի կայքի հոդվածում:

Հոդվածում նախկին դիվանագետները անդրադարձել են վերջերս Կոնգրեսում ներկայացված բանաձեւին: Փաստաթղթում կոչ է արվում Ադրբեջանի պաշտոնական անձանց մարդու իրավուքնների խախտումների հանմար պատասխանատվության ենթարկել:

Հեղինակները կարծում են, որ բանաձեւի ներկայացումը «չափավոր դրական ազդեցություն է ունեցել», ինչի պատճառով ադրբեջանցի պաշտոնյաների շրջանում վախ է առաջացրել, որ նրանք կարող են վճարել իրենց վարքագծի համար: Ըստ նրանց սա է պատճառը, որ Թուրան գործակալության խմբագիր Մեհման Ալիեւը վերջերս ազատ արձակվեց:

Սակայն, ըստ հեղինակների, այդ փոքր քայլերը չեն խոչընդոտում կառավարությանը շարունակել խախտել տարբեր խմբերի իրավունքները:

Քրամերը եւ Կոզլարիչը ընդգծում են, որ երկրում տիրող իրավիճակը վատթարացել է Իլհամ Ալիեւի վերընտրությունից՝ 2013-ից հետո, ինչպես նաեւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից հետո: «Վախենալով, որ նման բան կարող է տեղի ունենալ իր երկրում՝ Ալիեւը սկսեց ակտիվիստներին, լրագրողներին, ընդդիմադիրների եւ հավատացյալների առաջնորդներին հետապնդել»:

Քրամերը եւ Կոզլարիչը առաջարկում են վիզաների արգելք մտցնել եւ սառեցնել հետեւյալ պաշտոնյաների ակտիվները՝ Բաքվի ոստիկանության պետ Միղրաֆարա Սեիդովի, պաշտոնյաների՝ ոստիկանությունից սկսած, դատավորներից եւ Իլհամ Ալիեւով վերջացրած:

«Անցյալ ամիս ՄԱԿ-ում ընդունելության ժամանակ Նախագահ Թրամփը նախագահ Ալիեւի եւ իրենց կանանց հետ ժպտալով լուսանկարվում էին: Հաշվի առնելով այն, թե ինչ է կատարվում Ադրբեջանում այս օրերին, երկու ղեկավարները չպետք է լուսանկարվեն միասին, էլ չեմ խոսում այն մասին, որ ժպտան», - նշում են հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ