News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի Youm7 թերթը Եգիպտոսի ֆուտբոլի հավաքականի երկրպագուներին զգուշացրել է ռուս կանանց շահամոլության մասին:

Թերթը զգուշացրել է նրանց, ովքեր մեկնում են Ռուսաստան դիտելու ֆուտբոլային հանդիպումները, հաղորդում է Life.ru-ն:

Հոդվածի հեղինակի խոսքով՝ ռուս կանայք հաճույքով ծանոթանում են եգիպտացիների հետ, ինչը հաճախ տեղի է ունեցել Եգիպտոսի հանգստյան գոտիներում: Սակայն ռուս կանանցից պետք է հեռու պահել դրամապանակները, քանի որ նրանք, ըստ հեղինակի, փող շատ են սիրում:

«Մի փորձեք փախչել ձեր գեր կնոջից, որպեսզի Ռուսաստանում ձեր երազանքների իդեալական կնոջը գտնեք: Դժվար է գտնել միջին քաշով ռուս կին: Նրանք կամ շատ գեր են կամ շատ նիհար», — նշվում է հոդվածում:

Լրագրողը խոստովանել է, որ որոշել է գրել այս մասին այն բանից հետո, երբ իմացել է, որ եգիպտացի կանայք մտահոգված են Ռուսաստան մեկնող ամուսինների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ