News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ երկրի քաղաքացիները կընտրեն քաղաքների ու շրջանների 64 քաղաքապետերի ու տեղական օրենսդրական մարմինների 64 պատգամավորների։ Ընդամենը երկրի մասշտաբներով բացվել է ավելի քան 3․3 հազար ընտրատեղամաս։ Ադ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 22 քաղաքական կուսակցություն, հինգ ընտրական դաշինք ու մեկ նախաձեռնող խումբ։ 64 մունիցիպալ օրենսդրական մարմիններում (սակրեբուլո) ընտրվելու է ավելի քան 2 հազար պատգամավոր։ Ընտրություններին քվեարկելու իրավունք ունեն ավելի քան 3․4 միլիոն մարդ։ Ընտրատեղամասերում ընտրողները կստանան միանգամից երեք քվեաթերթիկ՝ քաղաքապետի ընտրության համար, նաեւ սակրեբուլոյի պատգամավորների ընտրության համար՝ կուսակցական ցուցակներով ու միամանդատ օկրուգներից։ Ընտրությունները կայացած են ճանաչվելու անկախ քվեարկածների թվից՝ մասնակցության շեմ չկա։ Առաջին տվյալները հրապարակվելու են շաբաթ լույս կիրակի գիշերը։ Քաղաքապետների ընտրությունների երկրորդ փուլը կարող է կայանալ այն դեպքում, եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա ձայների ավելի քան 50 տոկոսը։

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ