News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի 2018 թվականի պետբյուջեով նախատեսված պաշտպանության եւ դատարանների ու իրավապահ մարմինների  ծախսերը, ազգային անվտանգության ապահովումը կկազմեն 4 մլրդ 68,3 մլն մանաթ, ինչը 5,2 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով  Ֆինանսների նախարարությանը:

«2018 թ. պետական բյուջեում պաշտպանական ծախսերի, ազգային անվտանգության ապահովման, Ադրբեջանի դատական եւ իրավապահ մարմինների ծախսերի տեսակարար կշիռը կկազմի 19,5 տոկոս: Ընդհանուր առմամբ, այդ հոդվածներով ծախսերը կկազմեն 4 մլրդ 68,3 մլն մանաթ (ընթացիկ փոխարժեքով` մոտ 2,4 մլրդ դոլար)`  5, 2 տոկոս աճով», - նշված է  Ֆինանսների նախարարության բյուջետային նյութերում:

2018 թվականի Ադրբեջանի բյուջեով ազգային անվտանգության ամրապնդման եւ պաշտպանության ծախսերը կկազմեն 2 մլրդ 738,7 մլն մանաթ (ընթացիկ փոխարժեքով  մոտ 1,6 մլրդ դոլար), ինչը 3,7 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ