News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի «Մեծ միասնություն» (BBP) կուսակցության առաջնորդ Հաքան Չելիքը սկանդալային հայտարարություն է արել ուղիղ եթերով։

Թուրքական CNNturk–ի եթերում BBP–ի առաջնորդ Հաքան Չելիքը հայտարարել է, թե Թուրքիան պետք է ռազմական միջամտություն իրականացնի Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող զարգացումներում։ «Թուրքիային պետք է միացվի ոչ միայն Քիրքուքն ու Մոսուլը(Իրաք), այլ նաեւ Արեւմտյան Թրակիան (Բուլղարիա) եւ Ղրիմը»,–ասել է նա։

Այն հարցին, թե նման քայլը անհանգստություն չի առաջացնի աշխարհում եւ կայսերապաշտական միջամտություն չի դիտվի՞, թուրք կուսակցապետը պատասխանել է. «Ոչ, կայսերապաշտական միջամտություն չի դիտվի։ 100 տարի առաջ մերն էր։ Տվել ենք, որ մի քիչ պահեն»,–նշել է Հաքան Չելիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ