News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է ԱՄՆ–ում իր թիկնապահների դեմ իրականացվող քրեական հետապնդմանը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե Արեւմուտքի համար քաղաքակիրթ լինելը դա լուսավոր ու մաքուր փողոցներն են, 40 կամ 100 հարկանի շենքերը։ «Իսկ մեր քաղաքակիրթ լինելը հետեւյալն է, որ մենք կարիքավորներին ձեռք ենք մեկնում, թափառական կենդանիների նկատմամբ հոգատարություն ենք ցուցաբերում։  Եթե ԱՄՆ–ում մուսուլմաններին դուրս վռնդելու հաշիվների մեջ են, ուրեմն ԱՄՆ–ում խնդիրներ կան։ Թրամփը նախ սա պետք է օրակարգ բերի։ Երբ իմ հետ ԱՄՆ մեկնած 13 թիկնապահների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվում, կներեք, բայց ես այդ երկիրը չեմ կարող քաղաքակիրթ անվանել։ Ինձ հրավիրում եք ձեր երկիր։ Ես երկրի նախագահ եմ, իմ թիկնապահներն ինձ հետ ու ահաբեկիչներն այնտեղ ցանկանում էին մեզ ծեծել։ Դրանից հետո դատախազը թիկնապահներին ձերբակալելու որոշում է կայացնում։ Նման արդարադատություն կլինի՞»,–ասել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ