News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները վախեցել են պաստառից, որը տեղական ֆուտբոլասերները պահել են «Գալաթասարայ» եւ «Ֆեներբախչե» ակումբների խաղի ընթացքում: Նրանք դրա մեջ կապ են տեսել անցյալ տարվա հուլիսին կատարված հեղաշրջման կազմակերպիչների հետ:

Reuters-ը հաղորդում է, որ խաղից առաջ երկրպագուները բացել են հսկայական պաստառը, որի վրա «Ռոքի» ֆիլմի Սիլվեսթեր Ստալոնեի հերոսն է պատկերված: Պաստառի վրա գրված է եղել՝ «Վեր կաց» եւ «Նրանք մեծ են երեւում, որովհետեւ դուք ծնկների վրա եք կանգնած»:

Թուրքական իշխանական լրատվամիջոցները պաստառը կապել են քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի հետ, որին Անկարան հեղաշրջան փորձի կազմակերպման մեջ է մեղադրում:

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը կարգադրել է պաստառի կապակցությամբ հետաքննություն անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ