News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը ոստիկանություն է դիմել՝ հայտարարելով իր անձնագրի գողության մասին: Նրա խոսքով՝ փաստաթղթերը կարող էին գողանալ հոկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Լոմոնոսովի պողոտայում գտնվող սեփական թատրոնից, հայտնում է «НТВ»-ն: 

Նախօրեին 86-ամյա Ջիգարխանյանը հիվանդանոցից դուրս է գրվել, որտեղ հոկտեմբերի 10-ին կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ հերթական վեճից հետո տեղափոխվել էր միջին ծանր վիճակով: Հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո դերասանը դատարան է գնացել եւ ապահարզանի դիմում տվել: Ջիգարխանյանի խոսքով՝ երիտասարդ կինն իրեն կողոպտել է եւ ավելին՝ փորձել է սպանել:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ջիգարխանյանը Ցիմբալյուկ Ռոմանովսկայային է կտակել իր ամբողջ կարողությունը: Ըստ որում՝ կտակի բնօրինակը տանից անհետացել է: Դերասանի ընկերները հայտարարում են, որ «երիտասարդ կինը յուրացրել է» նրա ամբողջ կարողությունը:

Հարցազրույցում դերասանն իր կնոջը «ֆանտաստիկ գող» եւ «նողկալի մարդ» է անվանել: Ջիգարխանյանը պնդում է, որ Վիտալինան յուրացրել է իր ժառանգությունը՝ բնակարանները, փողերը եւ նույնիսկ թատրոնը, որն ինքը հիմնադրել է դեռեւս 20 տարի առաջ, եւ որն իր անունն է կրում: Հայտնի է, որ Ցիմբալյուկ Ռոմանովսկայան թատրոնի տնօրենն էր եւ վերջերս ազատվել է սեփական ցանկությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ