News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ոչնչացրել են ծայրահեղականների խմբի, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստել ընդդիմության հանրահավաքի ժամանակ, որը հոկտեմբերի 28-ին անցկացվելու էր Բաքվում: Այս մասին նշված է ՊԱԾ հանրության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ, փոխանցում է haqqin.az-ը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ ՊԱԾ-ը տեղեկություն է ստացել, որ կրոնական ծայրահեղական խումբը Ադրբեջանի տարածքում ահաբեկչություններ է պատրաստում: Համապատասխան ստուգումներից հետո տեղեկությունները հաստատվել են, եւ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկելու որոշում է ընդունվել: Պարզվել է, որ մարդկանց խումբը, որը հավատարմության երդում էր տվել արտասահմանում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկին, հավաքվել է Ադրբեջանի քաղաքացի «Աբդուլլահ» մականունով Բահթիյար Ալեքպերովի Լոքբաթանի տանը: Հանցավոր խմբավորման անդամները Ալեքպերովին իրենց «էմիր» էին ընտրել:

Ահաբեկչություններ իրականացնելու նպատակով խմբավորման անդամները համապատասխան բաղադրամասեր են հայթայթել ինքնաշեն պայթուցիկ եւ հրկիզող սարքեր պատրաստելու համար: 2017 թվականի հոկտեմբերի 22-ին նրանք դրանք փորձարկել են Լոքբաթանի տարածքում: Օպերատիվ-տեխնիկական ճանապարհով պարզվել է, որ իրենց հանդիպումների ժամանակ խմբավորման անդամները համաձայնության են եկել Բաքվի հանրահավաքում ահաբեկչություն իրագործելու շուրջ, որը տեղի էր ունենալու հոկտեմբերի 28-ին: Ծայրահեղական խմբավորման նպատակն էր երկրում ապակայունացումը եւ հասարակական-քաղաքական անդորրի խախտումը: ՊԱԾ հարուցած քրեական գործով որոշում է ընդունվել այս անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: Հոկտեմբերի 25-ին անցկացվել են նրանց ձերբակալելու օպերատիվ համալիր միջոցառումներ:

Հատուկ գործողության ընթացքում հանցավոր խմբավորման անդամներ Բահթիյար Ալեքպերովը, «Աբու Յունիս» մականունով Անար Մասիմլին եւ Ջավիդ Հուսեյնլին դիմադրություն են ցույց տվել եւ հրազենից կրակել: Օպերատիվ խումբը օրենսդրությամբ սահմանված շրջանակներում պատասխան միջոցառումներ է իրականացրել եւ ծայրահեղականներին ոչնացրել է հաշվեցուցակային զենքերով: Փաստով օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ