News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ հայտնի լրագրող ու բլոգեր Հայկո Բաղդատի հետեւորդների թիվը Twitter–ում անցել է 1 մլն–ի սահմանը։

Հայկո Բաղդատը Twitter–ում անդրադարձել է այս փաստին՝ նշելով. «Ես արդեն 1 մլն դարձա։ Ու դու արդեն վերջացար, «Արդարություն եւ զարգացում» կուսակցություն»,–գրել է Հայկո Բաղդատը։

Նշենք, որ Հայկո Բաղդատը վարել էմի շարք ռեյթինգային հաղորդումներ թուրքական հեռուստաալիքներով։ Նա առաջադրվել էր նաեւ պատգամավորի թեկնածու Ստամբուլում։

Հայկո Բաղդատը հայտնի է նաեւ Անկարայի արդեն նախկին քաղաքապետի հետ դատական հայցերով։ Հայկո բղդատը քննադատել էր Անկարայի քաղաքապետին՝ հայերին վիրավորելու համար, իսկ Անկարայի քաղաքապետն էլ դատի էր տվել Հայկո Բաղդատին՝ իրեն վիրավորելու համար։

Տպել
Ամենաշատ