Դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան, որոշել է բացահայտել այն մարդու անունը, ով, հնարավոր է, մեղավոր է ամուսնուց իր բաժանվելու համար: Այս մասին հայտնում է Рамблер պորտալը:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ խոսքը ռեժիսոր Յուրի Կլեպիկովի մասին է, որը թատրոնում կատարում է Արմեն Ջիգարխանյանի պարտականությունները: Պորտալը հայտնում է, որ Ցիմբալյուկ Ռոմանովսկայան ընդգծել է, թե «Մոսկվայում քիչ բան է այդքան վատ վաճառվում, որքան Կլեպիկովի ներկայացումները»:
Դրանից բացի, տղամարդն իբր բավականին բարձր աշխատավարձ է պահանջել, եւ այն թատրոնի ղեկավարությունը տվել է, իսկ երբ ծանր օրերին ընթանում էին Արմեն Բորիսովիչի որոնումները, Կլեպիկովն է ղեկավարել թատրոնը եւ «Ջիգարխանյանից» գրություններ է բերել, որոնք կնոջ ձեռագրով էին գրված՝ աշխատակիցների անունների եւ պաշտոնների սխալներով: Ցիմբալյուկ Ռոմանովսկայան նշել է, որ նախկինում իր ամուսինը հարցրել է՝ հնարավոր չէ՞ Յուրիի համար այնպիսի բնակարան ձեռք բերել, ինչպիսին ընտանեկան զույգն ուներ: Ջիգարխանյանի կինը պարզել է, որ Կլեպիկովը վերջերս թատրոնում բարձր պաշտոն է ստացել:
Նա չի բացառում, որ տեղի ունեցող ամեն ինչի պատճառը կարող է հենց այս մարդը լինել:



























