News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության փխորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ֆիլիզ Քերեսթեջիօօղլուն խորհրդարանի ղեկավարությունից պահանջել է ուսումնասիրել Paradise papers-ում Թուրքիայի մասի հետ կապված բացահայտումները։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Ֆիլիզ Քերեսթեջիօղլուի պահանջի մեջ նշվել է, որ Թուրքիայի նախագահի փեսան, ով նաեւ Էներգետիկայի նախարարն է եւ Թուրքիայի վարչապետի որդիները ըստ բացահայտումների բուռն գործունեություն են ծավալում Մալթայի օֆշորային գոտում։

Նշենք, որ Paradise papers–ում հայտնի էր դարձել, որ Թուրքիայի վարչապետի որդիները 5 ընկերություն ունեն Մալթայի օֆշորային գոտում, որտեղ զբաղվում են նավաշինարարությամբ, նավերի առք ու վաճառքով եւ բեռնափոխադրումներում։

Ցուցակում տեղ էր գտել նաեւ նախագահ Էրդողանի փեսան եւ նրա ընտանիքի անդամները, որոնք եւս խոշոր ընկերություններ են հիմնել Մալթայի օֆշորային գոտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ