News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանում 2018–ի բյուջեի քննարկումների ժամանակ փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի ելույթին հակադարձել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատագամավոր Կարո Փայլանը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուն իր ելույթում անդրադարձել է բյուջեի ծախսերին այդ թվում ազգային փոքրամասնություններին տրվող հատկացումներին՝ պնդելով, թե Ստամբուլի ազգային փոքրամասնություններին պահ են տվել Թուրքիային։

Փոխվարչապետի խոսքերին հակադարձել է Կարո Փայլանը. «Ոչ մեկի գերին չենք, ոչ էլ մեզ պահ են տվել։ Մենք հազարավոր տարիներ այստեղ ենք ապրում։ պահանջումե նք հավասար քաղաքացիություն։ Թուրքիան Լոզանի պայմանագրից հետ քայլ կատարած առաջին երկիրն է եղել, որը ունեցվածքի հարկ կիրառեց ազգային փոքրամասնություններին, բռնազավթեց դպրոցները, սկսեց չճանաչել պատրիարքարանի կարգավիճակը, փակեց կրոնական դպրոցները։

Հայ համայքն ունի խնդիրներ, որոնք շտապ կարգավորման կարիք ունեն։ Պետք է հիմնադրամների ընտրությունները կազմակերպվեն։ Պետք է ճանաչել պատրիարքարանի կարգավիճակը, բացել կրոնական դպրոցներ։ Պետք է հայ համայնքը արագ իրականացնի պատրիարքի ընտրությունները»,–ասել է Կարո Փայլանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ