News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ատոմի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Իրանի միջուկային ծրագրի ծավալը նվազել է, երկրում աշխարհի ամենախիստ ստուգումներն են անցկացվում: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ԳՀՀԾ շրջանակներում Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները: Այժմ Իրանը միջուկային գործունեության վերաբերյալ ամենախիստ ստուգումներն է անցնում: Մեր տեսուչները օբյեկտներին ազատ մուտք ունեն եւ Իրանի միւջուկային ծրագրի մասին այժմ ավելի շատ տեղեկություններ ունեն, քան նախկինում՝ ԳՀՀԾ-ի ուժի մեջ մտնելուց առաջ», —ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս ասել է Ամանոն:

Նախօրեին ԱԷՄԳ գլխավոր տնօրենը հանդիպել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիին, որի հետ քննարկել է նաեւ համաձայնագրի իրականացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ