News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի լուծարված Ազգային անվտանգության նախարարության կամայականությունների զոհ դարձած աշխատակիցների խումբը հավաքվել է գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների գործերով գլխավոր  քննչական վարչության շենքի դիմաց, որտեղ հարցաքննության է կանչվել Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը:

Այս մասին լրագորղներին պատմել  են ակցիայի մասնակիցներ Սեւդա Սուլեյմանովան եւ Էլդար Իսմաիլովը:

Սեւդա Սուլեյմանովան բողոքում է իր ամուսնուն անօրինական կալանավորման համար, իսկ Էլդար Իսմաիլովը իր հոր հետ դաժանաբար ծեծի է ենթարկվել ԱԱՆ աշխատակիցների կողմից:

 «Մենք Մահմուդովին մոտեցանք 13:15-ին, երբ նա նոր էր դուրս եկել դատախազության շենքից: Մենք հարցրեցին նրան՝ ինչպես է իրեն զգում հարցաքննություն տալուց, դու՞ր եկավ արդյոք դա իրեն» - պատմել է Էլդար  Իսմալիլովը: Սուլեյմանովայի խոսքով՝ երբ կանգնած են եղել նախկին նախարարի առջեւ՝ թքել են  նրա երեսին եւ սկսել են անիծել:

Նշենք, որ Էլդար Մահմուդովին արդեն երկրոդ անգամ են կանչում Գլխավոր դատախազություն: Նա հարցաքնության է կանչվել լուծարված ԱԱՆ աշխատակիցների դեմ հարուցված գործի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ