News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը երկրի բյուջեի քննարկումների ժամանակ ընդարձակ ելույթով դիմել է Սպորտի եւ երիտասարդության նախարարին։

Ինչպես տեղեկանում ենք HDP–ի պաշտոնական կայքից, Կարո Փայլանը քննադատության է ենթարկել Թուրքիայում երիտասարդության հետ կապված աշխատանքները՝ շեշտելով, թե նախարարությունը երիտասարդության հետ կապված հարցերը որոշում է առանց որեւէ մեկ երիտասարդի հետ խորհրդակցելու։ Փայլանը շեշտել է, որ Սպորտի ու երիտասարդության նախարարությունում 25 տարեկան որեւէ պաշտոնյա չկա, ինչը ցույց է տալիս, որ նախարարությունը պատշաճ չի կարեւորում երիտասարդության դերն ու նշանակությունը։

Փայլանը նաեւ ուշադրություն է դարձրել նախարարության կողմից հայտարարություններում թուրք–իսլամական բառին՝ շեշտելով։ «Ինչո՞ւ եք անընդհատ շեշտում թուրք–իսլամական բառը, Թուրքիայում ապրում են տարբեր հավատի ու տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Բազմաշերտ հասարակությանը միավորող դերակատարում է վերապահված հենց ձեր նախարարությանը, սակայն այն եւս թերի է»,–ասել է Կարո Փայլանը։

Տպել
Ամենաշատ