News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 22
Տեսնել լրահոսը

Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողներից Լեւոնը, որն այսօր առավոտյան իր 4 ընկերների հետ հացադուլ է հայտարարել, քիչ առաջ վատացել է եւ դուրս գալով ԵՊՀ լսարանից՝ ներկայումս բուժօգնություն է ստանում:

NEWS.am-ի հետ զրույցում հացադուլավորներից Դավիթ Պետրոսյանը նշեց, որ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ եթե ինչ-որ մեկն իրեն վատ է զգում, պետք է դուրս գա լսարանից եւ բուժօգնություն ստանա:

«Քիչ առաջ նկատեցինք, որ Լեւոնն իրեն վատ է զգում, առաջարկեցինք դուրս գալ, նա էլ համաձայնվեց: Մենք չորսս մեզ շատ լավ ենք զգում, չենք նահանջելու: Մեզ համար շատ վիրավորական է, որ ասում են, թե գնացեք ծառայեք, ինչու եք խուսափում, բայց հիշեցնեմ նորից, որ ես ծառայել եմ, Լեւոնը նույնպես ծառայել է, մեզ համար շատ վիրավորական են եղել այդ հայտարարությունները»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:

Նշենք, որ հացադուլ հայտարարած 5 ուսանողները գտնվում են ԵՊՀ լսարաններից մեկում եւ հրաժարվում են դուրս գալ, մինչեւ իրենց պահանջները չկատարվեն:

Տպել
Ամենաշատ
Partner news