News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վերջերս իսրայելական անօդաչու թռչող սարքերի արտադրողի վերաբերյալ հետաքննության շուրջ ծագած սկանդալը չի ազդի Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է իսրայելցի լրագրող Յոսի Մելմանը՝ «Մաարիվ» թերթում հրապարակված աղմկահարույց հոդվածի հեղինակը:

Ավելի վաղ այս տարի, լրագրող եւ գրող Յոսի Մելմանը  հոդված էր տպագրել «Մաարիվ»-ում, որտեղ նշվում էր, որ  Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստուգում է տեղեկատվությունն այն մասին, որ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության օպերատորները հրաժարվել են  կատարել ադրբեջանական կողմի պահանջը եւ ցուցադրել հայկական թիրախներով նոր անօդաչու սարքերի հնարավորությունները:  
 «Չեմ կարծում, որ ձեր տարածքում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է: Այս առնչությամբ դա Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների չի անդրադառնա: Ես այլ կերպ կասեմ `Ադրբեջանը շատ կարեւոր է Իսրայելի համար, բայց այդ դեպքն այնքան վրդովեցնող է, որ անգամ Պաշտպանության նախարարությունը հասկացել է, որ իրենք չեն կարող այս ամենի վրա փակել իրենց աչքերը», - ասել է Մելմանը: 

Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմը փորձել է ակնարկել, որ այս դեպքը «թունավորում է հարաբերությունները», սակայն իսրայելական կողմը բացատրել է, որ «իրենք ժողովրդավարական հասարակություն են եւ չեն կարող միջամտել հետաքննությանը»:
Հետաքննության մասին տեղակտվությունը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ իսրայելի դատարանը ԶԼՄ-ներին տեղակատվություն փոխանցելու արգելքին հավանություն տվեց:

 «Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ես կարծում եմ, որ դա աբսուրդի թատրոնից է: Որոշումը մինչեւ մարտ կգործի եւ իսրայելական լրատվամիջոցներին արգելում է հետաքքննության մասին հայտնել: Կարծում եմ լրատվամիջոցները կբողոքարկեն այդ որոշումը»,- ասել էնա:
Մելմանն ավելացրել է, որ հրապարակումից հետո նա Ադրբեջանում դարձել է թշնամի, նույնիսկ ադրբեջանական կայքերից մեկում նրան անվանվել են «Հայաստանի գործակալ»:

«Ես ներողություն եմ պահանջում: Նրանք ինձ անվանել են  կոռումպացված լրագրող՝ մեղադրելով հայկական լոբբիից կաշառք վերցնելու մեջ: Ես դատի կտամ նրանց զրպարտության համար եւ  փոխհատուցման կպահանջեմ», - ասել է նա:

Լրագրողը հավելել է, որ եթե ադրբեջանական լրատվական կայքից ներողություն չստանա, նա բրիտանական դատարան բողոք կներկայացնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ